2012 թվականին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կավելացնի ադրբեջանական գազի գնման ծավալները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևի և «Գազպրոմի» ղեկավարության ներկայացուցիչ Ալեքսեյ Միլլերի միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն:
«Գազի հարցում Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունը երկու կողմի համար էլ փոխշահավետ է: Ցանկացած ծավալով ադրբեջանական գազի արտահանման տեխնիկական կողմն ապահովելու հարցում «Գազպրոմը» ոչ մի խանգարող հանգամանք չի տեսնում: Բանակցությունների արդյունքները դրա վկայությունն են, և մենք պայմանավորվել ենք 2012 թվականին մեծացնել գազի արտահանման ծավալները»,- Ալեքսեյ Միլլերի խոսքերն է փոխանցում Day.az-ը: