Այսօր 16:40-ի սահմաններում պայթյուն է գրանցվել Մոսկայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, որի հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, մոտ 130 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվախքներ: Պայթյունը տեղի է ունեցել ուղեբեռերի ստացման հատվածում: Տեղում աշխատում են փրկարար ջոկատներ: