Home / Հայաստան / Դոմոդեդովո. Ականատեսները հայտնում են 70 զոհերի մասին

Դոմոդեդովո. Ականատեսները հայտնում են 70 զոհերի մասին

Լրատվամիջոցները հաղորդում են, որ «Դոմոդեդովոյում» պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, մինչդեռ Twitter-ում ականատեսների հաղորդագրությունների համաձայն` զոհերի թիվը զգալի գերազանցում է պաշտոնապես հայտարարվող թվերը: Մասնավորապես, բլոգերները` հղում կատարելով ականատեսների վկայություններին, նշում են, որ զոհերի թիվը հասնում է 70-ի:

«Լույս չկա, մասնատված մարմիններ, մարդիկ պայթյունի վայրից տեղափոխում են վիրավորներին», դեպքի վայրի հաղորդում են բլոգերները:

Նրանց խոսքով` օդանավակայանում արգելափակում են բջջային կապը` տեղեկատվության արտահոսք թույլ չտալու համար: Զոհերի և վիրավորների իրական թիվը թաքցվում է, հայտնում են բլոգերները:

martin_s օգտատերը հայտնում է, որ «Դոմոդեդովոյում» լրագրողների և բլոգերների խցանումներ են առաջացել, որոնց հետևանքով ՕՄՈՆ-ը, ԱԻՆ-ը և այլ ծառայությունները դժվարությամբ են մուտք գործում տարածք: