Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ներկա պահին բոլոր չվերթները հետաձգվում են, այդ թվում նաև Հայաստանից:
Նախնական տեղեկատվության համաձայն` ինքնաթիռներն ընդունելու է «Շերեմետևո» օդնավակայանը:
Նշենք, որ Երևանից «Դոմոդեդովո» ուղևորվող «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռը 50 րոպե ուշացումով «Զվարթնոց» օդանավակայանից չվերթ է իրականացրել 17:55-ին և Մոսկվա դեռ չի հասել:
Համաձայն ռուսական լրատվամիջոցների` պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Այս պահի դրությամբ հաղորդվում է 35 մահացածների և ավելի քան 130 վիրավորների մասին:
Շտապօգնության ավելի քան 30 մեքենաներ տուժածներին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներ: