Հայաստանի Արտգործնախարարությունը այս պահին ճշտում է, թե արդյոք այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Երևանից «Դոմոդեդովո» ուղևորվող «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռը 50 րոպե ուշացումով «Զվարթնոց» օդանավակայանից չվերթ է իրականացրել 17:55-ին և Մոսկվա դեռ չի հասել: