Խիստ նախնական տվյալներով` Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի հետևանքով զոհվածների թվում հայաստանցիներ չկան:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ լրատվամիջոցները հաղորդում են, որ «Դոմոդեդովոյում» պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, մինչդեռ Twitter-ում նշվում է, որ ականատեսների հաղորդագրությունների համաձայն` զոհերի թիվը զգալի գերազանցում է պաշտոնապես հայտարարվող թվերը: Մասնավորապես, բլոգերները` հղում կատարելով ականատեսների վկայություններին, նշում են, որ զոհերի թիվը հասնում է 70-ի: