Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում զինծառայողը մահացել է խոզի գրիպից, հաղորդում է «Ռիա Նովոստին»` հղում կատարելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարությանը:
Զինծառայողը զորակոչվել էր Կեմերովսկայա շրջանից 2010 թվականի դեկտեմբերի 20-ին: Նախնական հետազոտության տվյալների համաձայն` զինծառայողը կարող էր վարակվել իր բնակության վայրում, որտեղ նման վարակի դեպքեր եղել են: Եվ քանի որ հիվանդության ինտենսիվ զարգացող նախանշանները հայտնվում են մեկ ամսյա ինկուբացիոն շրջանից հետո, հիվանդությունը գլուխ է բարձրացրել ավելի ուշ: