Թունիսի հակակառավարական ցույցերը, որոնք ավարտվեցին գործող իշխանությունների տապալմամբ, օրինակ են ծառայաել հարևան Եգիպտոսի բնակիչների համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կահիրեի փողոցներ` վանկարկելով հակակառավարական կարգախոսներ: Ցույցի կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել Facebook սոցիալական ցանցում` կոչ անելով «հեղափոխության օր» կազմակերպել:
Արդեն իսկ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել` մարդկանց ցրելու համար:
Նշենք, որ Եգիպտոսում բողոքի ակցիաները կառավարության դեմ հազվադեպ են լինում: Այս երկրում 1981 թվականից ի վեր նախագահում է Հոսնի Մուբարաքը:
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ցույցերն անցնում են քաղաքի տարբեր հատվածներում, փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ: