Դպրոցական աղջիկները տարված են ճապոնացիների նոր հայտնագործությամբ` Nehab աքսեսուարով, որը ատամներին ամրացվող լուսային սարք է և վառ ու բազմերանգ լույսերի շնորհիվ` գեղեցկացնում ժպիտը: Լուսային սարքի գույները կարող են փոփոխվել համակարգչին միացված անլար սարքի միջոցով:
Այժմ նորույթի հեղինակները հատուկ սեմինարներ են անցկացնում դպրոցներում` բացատրելու համար, թե ինչպես է պետք ամրացնել սարքն ատամներին և գործածել այն: