Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդևին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին և մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում և վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել և պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»: