Օրաթերթը գրում է, որ վերջին տարիներին հայաստանաբնակ և օտար երկրներում ապրող մեր շատ հայրենակիցներին սկսել է առանձնապես գրավել Չեխիայի Հանրապետությունում անշարժ գույք ունենալու գաղափարը:
«Ժամանակին» հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Պրահայում տներ են կառուցում: Մասնավորապես, Աշոտ Գիզիրյանն արդեն ավարտել է իր տան կառուցումը, իսկ Ալիկ Սարգսյանի տան կառուցման աշխատանքները դեռևս շարունակվում է: