Մոտ ժամանակներս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստվում է մի քանի ոչ պետական բուհեր փակել, իր հավաստի տեղեկություններն է հաղորդում օրաթերթը:
ԿԳՆ տեսչությունը ստուգումներ է արել այդ բոլոր բուհերում և հիմքեր նախապատրաստել: Բնականաբար, որոշ բուհերի հետևում բարձրաստիճան չինովնիկներ են և մեծահարուստներ են կանգնած, և նրանք սկսել են որոշակի լծակներ աշխատեցնել` լիցենզիայից զրկվելը կանխելու համար: Մեզ հասած լուրերով, Աշոտյանն անսասան է, նա արդեն իր անելիքը համաձայնեցրել է վերևների հետ, և շուտով այս մասին պաշտոնական հայտարարություններ կհնչեն: