ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի այսօրվա այցը նախագահի նստավայր պաշտոնական բնույթ չէր կրում: Պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով է Յովանովիչն այսօր այցելել նախագահական, Epress.am-ին ասել են ԱՄՆ դեսպանատանը:
«Նման ոչ պաշտոնական հանդիպումներ ՀՀ ղեկավարության հետ հաճախակի բնույթ են կրում: Այդ հանդիպումները ՀՀ կառավարության հետ մեր շարունակական խորհրդակցությունների մի մասն են», – ասել են ԱՄՆ դեսպանատանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանը նախագահական էր ժամանել այն պահին, երբ շենքի մոտ էին հավաքվել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող քաղաքացիները, ովքեր սպասում էին իրենց 4 պատվիրակներին, որոնց ավելի վաղ հրավիրել էին նախագահական նստավայր:
Յովանովիչի ժամանելուն պես ակցիայի մասնակիցներին հսկող ոստիկանների թիվը զգալի նվազեցվել էր: