Հայտնի դերասաններ Պենելոպա Կրուսն ու Խավյեր Բարդեմը երեխա են ունեցել:
Փոքրիկը, ում սեռը դեռ չի նշվում, լույս աշխարհ է եկել Լոս-Անջելեսի Cedars Sinai հիվանդանոցում, գրում է իսպանական El Pais-ը:
Հիշեցնենք, որ Խավիեր Բարդեմն ու Պենելոպա Կրուսն ամուսնացել են 2010-ի հուլիսին: Համեստ հարսանեկան արարողությանը ներկա են եղել միայն զույգի հարազատները և ամենամտերիմ ընկերները: Նույն տարվա սեպտեմբերին զույգը պաշտոնապես հայտարարեց Կրուսի հղիության մասին:
Ի դեպ, այս տարի Խավիեր Բարդեմը ներկայացվել է «Օսկարի»` հենց այն օրը, երբ ծնվել է նրա առաջնեկը: