Բելառուսի կարատե-շոտոկանի նախագահ Անդրեյ Վիլկինին զրկել են Բելառուսի Ազգային համալսարանում դասավանդելու իրավունքից, քանի որ վերջինս դեկտեմբերի 19-ին մասնակցել է հակառավարական ցույցերին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Բելառուսի բյուրոն:
Վիլկինը ձերբակալվել էր նախագահակական ընտրությունների հաջորդ օրը, երբ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մինսկի կենտրոնական հրապարակ բողոքի` ձայնը բարձրացնելու երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:
Նրան մեղադրել էին չարտոնված հավաքին մասնակցելու համար և բանտարկել էին 15 օրով: Նրա կինը` Սվետլանա Վիլկինան, ով շոտոկան կարատե-շոտոկանի աշխարհի չեմպիոն է, նույնպես ձերբակալվել էր և մեկ օր բանտում էր անցկացրել:
Ազատ արձակվելուց հետո Վիլկինան հոդված էր գրել «Խորհրդային Բելառուս» պարբերականում` նշելով, որ ինքը և ամուսինն իրականում չէին մասնակցել հանրահավաքին, այլ տեսել էին հրապարակում իրենց որդուն և մոտեցել էին նրան: Սակայն դա չփրկեց Վիլկինին: