Բրազիլական Սան Պաուլու նահանգում մի տղամարդ է ձերբակալվել, ով կնոջը փակված է պահել նկուղում մոտ 8 տարի: Այդ ողջ ընթացքում բրազիլացին ապրել է մեկ այլ կնոջ հետ: Նա ոստիկաններին հայտնել է, որ փակի տակ է պահել կնոջը ագրեսիվության պատճառով, քանի որ վերջինս «հոգեբանական խանգարման» նշաններ ուներ:
Ոստիկանությունում նշել են, որ կնոջ ֆիզիկական վիճակը բավարար է, սակայն հոգեկան խանգարման նախանշաններ են նկատվում: Այս հանգամանքը բացատրվում է նրա երկարաժամկետ մեկուսացմամբ: