Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի մուտքի և գլխավոր էջերը այսօր` հունվարի 28-ին, տեղեկացնում են, որ Հայոց բանակը 18 տարեկան է:
Կայքի վերջին լուրը «Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի այցի» մասին է` տեղադրված հունվարի 25-ի ամսաթվով:
Նշենք, որ Հայաստանի Զինված Ուժերի կազմավորման օրն է համարվում 1992 թվականի հունվարի 28-ը, և 2011 թվականին Հայոց բանակը նշում է 19-ամյակը:
Բացի այդ, ՊՆ կայքի հեղինակային իրավունքների (copyright) ժամկետը, եթե հավատալ մուտքի էջին, լրացել է 2009 թվականին: