Home / Հայաստան / «Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը տոնակատարություններին ներկա չէր

«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը տոնակատարություններին ներկա չէր

Հունվարի 26-ին մեկնարկեցին Հայոց բանակի 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները, որոնց մեծ մասին մասնակցել է իշխանական ողջ վերնախավը, տեղեկացնում է օրաթերթը:

Անզեն աչքով, սակայն, կարելի էր նկատել, որ երկու օրվա պետական և ոչ մի միջոցառման չմասնակցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ավելին, երեկ երեկոյան «Օջախ» ռեստորանում կայացել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ճաշկերույթ, որին մասնակցել է իշխող ողջ վերնախավը` բացի Հովիկ Աբրահամյանից: Մինչև ուշ երեկոյան մեր աղբյուրներին չհաջողվեց պարզել վերջին երկու օրերին Հովիկ Աբրահամյանի գտնվելու վայրը: