Բանակի 19-րդ տարեդարձի առթիվ քաղաքական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցերեկվա միջոցառումներից հետո տոնակատարությունը շարունակել է «Օջախ» ռեստորանում, գրում է օրաթերթը:
Սակայն ցերեկը եռաբլուրում զինվորական բարձր պաշտոնյաների հետաքրքրության կիզակետում է հայտվել Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Մարդիկ հետաքրքրվել են նրա առողջության վերաբերյալ մամուլի հրապարակումների իսկությամբ: Հիշեցնենք, որ երեկ գրվել էր, թե նա սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց: Բայց Խաչատուրովը ոչ միայն քմծիծաղով է արձագանքել, այլև բոլորի ինադու ավելի ժիր ու ակտիվ է եղել: