Home / Հայաստան / Արոնյանը ոչ-ոքի խաղաց և այժմ երրորդն է

Արոնյանը ոչ-ոքի խաղաց և այժմ երրորդն է

Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող շախմատային գերմրցաշարի 11-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող Ռուսլան Պոնոմարյովի հետ:

Այժմ Արոնյանը 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` մեկ միավոր զիջելով առաջին տեղում ընթացող Հիկարու Նակամուրային: Երկրորդ տեղում է Վիշվանաթան Անանդը` 7.5 միավորով:
Այսօր Արոնյանը սևերով մրցելու է հոլանդացի Էրվին Լ`Ամիի հետ: