Երևանի կենտրոնում` Տերյան-Կողբացի-Պուշկին փողոցների հատման կետում գտնվող բակում կառուցվող շենքը հարակից շենքերի բնակիչների բողոքի առարկա է դարձել: Նրանք պնդում են, որ կառուցվող շենքը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին:
Բնակիչները մեզ մի քանի լուսանկար են տրամադրել, որտեղ երևում է, թե ինչպիսին է եղել բակը մի քանի ամիս առաջ մինչև շինարարության սկիզբը:
Մենք նաև ֆոտոշարք ենք ներկայացնում, որում առկա լուսանկարներում երևում է թե ինչ վիճակում է գտնվում շինարարույթյունն այսօր:
Նշենք, որ կառուցապատողը «Լոքալ դեվելոփերս» ընկերությունն է, որը պատկանում է Հ2 հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանին: