Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Հայաստանի դեսպանատանը բացվել է թեժ գիծ: Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները օժանդակության համար կարող են զանգահարել +20122163850 հեռախոսով:
Նշենք, որ առայժմ չկան հաղորդագրություններ հայերի շրջանում տուժածների մասին: Այս օրերին բազմաթիվ հայ զբոսաշրջիկներ գտնվում են Եգիպտոսի Շարմ-էլ-շեյխ և Խուրգադա հանգստավայրերում, որտեղ իրավիճակն ավելի հանգիստ է, քան խորոշ քաղաքներում: