Բացօթյա առևտուրն արգելելու մասին քաղաքապետարանի որոշման դեմ պայքարողներն այսօր կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել:
Հիշեցնենք, որ տասնյակ մարդիկ արդեն երրորդ շաբաթն է` հավաքվում են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ` պահանջելով չեղյալ համարել որոշումը:
Այսօր ոստիկանները կրկին շրջափակել են Երևանի քաղաքապետարանի առջև ընկած տարածքը և թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ շենքի կենտրոնական մուտքին:
Ոստիկանները հրաժարվում են մեկնաբանել իրենց գործողությունները:
«Գնա ստեղից, քո գործը չի», – Epress.am-ի թղթակցի խնդրանքին` պարզաբանելու իրենց գործողությունները, պատասխանել է ոստիկաններից մեկը:
Այս պահին մարդիկ շարունակում են խմբվել Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող այգու մոտ: