Home / Հայաստան / Ազգագրագետները գտել են Գնդիկ-Բոքոնիկի «հայրենիքը»

Ազգագրագետները գտել են Գնդիկ-Բոքոնիկի «հայրենիքը»

Ռուսաստանի Ուլյանովսկ շրջանում կհայտնվի «Գնդիկ-Բոքոնիկի» (Կոլոբոկ) առանձնատունը: Տեղի ազգագրագետների կարծիքով` հենց այս տարածաշրջանն է համարվում հեքիաթային հերոսի հայրենիքը: Շրջանի նահանգապետն արդեն հանձնարարություն է տվել համապատասխան տարածք առանձնացնել ապագա առանձնատան համար:
Այս նախագիծը Ռուսաստանի հեքիաթային քարտեզը ստեղծելու ակցիայի մի մասն է: Քարտեզի միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե որտեղից են եկել Արքայադուստր գորտը (Царевна-лягушка), Վասելիսա Իմաստունը (Василиса Премудрая), Բաբա-Յագան (Баба-яга), Կիկիմորան և այլ հերոսներ: Արդեն հայտնի է, որ Ձմեռ Պապը Վելիկի Ուստյուգից է, իսկ Ձյունանուշը` Կոստրոմայից, Ալյոշա Պոպովիչն էլ  ծագումով Ռոստովից է: Այս ակցիայի ակտիվիստները վստահ են, որ հեքիաթային քարտեզը նշված տարածաշրջանները գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար: