Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության 6 լրագրողներ ձերբակալվել են: Հեռուստաընկերության ներկայացուցիչները այլ մանրամասներ չեն կարողանում հաղորդել: Նրանք իրենց լրագրողներից մեկից Twitter-ի հաղորդագրություն են ստացել, որում նշված է եղել. «4 զինվորներ մտան մեր սենյակ և վերցրեցին մեր տեսախցիկները: Մենք կալանքի տակ ենք»:
«Ալ Ջազիրայի» ևս մի քանի լրագրող դեռևս փողոցում են և լուրեր են հաղորդում ինտերնետի միջոցով:
Նշենք, որ երեկ Եգիպտոսի իշխանությունները զրկել են «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողներին հավատարմագրերից և արգելել նկարահանումներ իրականացնել:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողները օպերատիվ և լայն ծավալով լուսաբանում էին Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: