Home / Հայաստան / Իրանի Խորհրդարանը հաստատել է Սալեհիին ԱԳ նախարարի պաշտոնում

Իրանի Խորհրդարանը հաստատել է Սալեհիին ԱԳ նախարարի պաշտոնում

Կիրակի Իրանի խորհրդարանը ձայների աննշան առավելությամբ հաստատել է Ալի Աքկբար Սալեհիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում, հաղորդում է Press.TV-ն:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 13-ին պաշտոնանկ էր արել երկրի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիին` ժամանակավորապես վերջինիս լիազորությունները վստահելով Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին:

«Սալեհին ստացել է անհրաժեշտ աջակցությունը Խորհրդարանի կողմից` 243-ից 146 քվե հավաքելով»,- հայտարարել է Իրանի Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: