Home / Հայաստան / ՀՀԿ-ականը Ծառուկյանին խորհուրդ է տալիս «եթե»-ներով չխոսել

ՀՀԿ-ականը Ծառուկյանին խորհուրդ է տալիս «եթե»-ներով չխոսել

«Չեմ կարծում, որ կառուցողական դաշտից են հրապարակային մտորումներն այն մասին, թե անցյալում ով կարող էր լինել գործընկեր կամ կուսակցության նախագահ, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օրերս արած հայտարարությունն այն մասին, թե, «եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, վաղուց կլիներ Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ կամ նախագահ»:

Ըստ Շարմազանովի` հանրապետականը երբեք «եթե»-ներով չի խոսել ոչ «Բարգավաճ Հայաստանի» գործընկերների, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի մասին:

«Փոխադարձության սկզբունքով նույն բանը խորհուրդ կտայի պարոն Ծառուկյանին»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ես պարոն Ծառուկյանի խոսնակը չեմ, որ ասեմ` ինչու նման հայտարարություն արեց, բայց ես կարծում եմ` մտորումներն այն մասին, թե անցյալում ով կարող էր լինել գործընկեր, կառուցողական դաշտից չեն, մենք երբեք «եթե»-ներով չենք խոսում, նույնը խորհուրդ կտանք պարոն Ծառուկյանին», – եզրափակել է Շարմազանովը: