Home / Հայաստան / Ղազախստանում անօրինական են համարել Նազարբաևի լիազորությունները երկարաձգող հանրաքվեն

Ղազախստանում անօրինական են համարել Նազարբաևի լիազորությունները երկարաձգող հանրաքվեն

Ղազախստանի Սահմանադրական խորհուրդն անօրինական է համարել 2012 թվականի նախագահական ընտրությունները Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները երկարաձգելուն ուղղված հանրաքվեով փոխարինելու որոշումը: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«Սահմանադրական Խորհուրդը հաստատում է, որ 2011 թվականի հունվարի 14-ին խորհրդարանի կողմից ընդունված «Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու» մասին օրենքը չի համապատասխանում Ղազախստանի Սահմանադրությանը»,- Սահմանադրական Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է  խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը: Սահմանադրական Խորհրդարանի որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրից  և փոփոխման չի ենթարկվում: