Facebook սոցիալական ցանցի օգտատեր Mirko May-ն առաջարկում է յուրովի նշել Facebook-ի ծննդյան օրը:
Այս սոցիալական ցանցում ստեղծված իրադարձության համաձայն, օգտատերը կոչ է անում փետրվարի 4-ին` ժամը 12:00-ից սկսած մինչև հաջորդ օրը` փետրվարի 5-ը` 12:00-ն, չօգտագործել Facebook-ը:
Բանն այն է, որ փետրվարի 5-ին լրանում է Facebook-ի յոթերորդ տարեդարձը: Նման կերպ աշխարհի բոլոր ֆեյսբուքյան օգտատերերին կոչ է արվում նշել սոցիալական ցանցի ծնունդը: