Օդային փոխադրամիջոցների դժբախտ պատահարների ուսումնասիրությամբ զբաղվող գերմանական JACDEC հետազոտական բյուրոն հրապարակել է 60 ամենաանվտանգ ավիաընկերությունների վարկանիշային աղյուսակը: Այս տվյալները հրապարակվել են Aero International պարբերականում:
Առաջին տեղն է զբաղեցրել 1922 թվականին հիմնադրված ավստրալական Qantas ավիաընկերությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր այս ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռների հետ մահացու ելքերով ոչ մի դժբախտ պատահար տեղի չի ունեցել:
Լավագույնների ցուցակը համալրում են ֆիննական Finnair, պորտուգալական TAP Portugal, գերմանական Air Berlin. Նորզելանդական Air New Zealand, Հոնկոնգի Cathay Pacific Airways, իսրայելական El Al և ճապոնական All Nippon Airways ավիաընկերությունները:
Առաջատարների հաջորդ խումբը ներկայացնում են 30 տարով «երիտասարդ» ավիաընկերությունները, որոնց ինքնաթիռների հետ նույնպես մարդկային զոհեր գրանցած արտակարգ իրավիճակներ տեղի չեն ունեցել: Այս խմբում են հայտնվել ռուսական Трансаэро-ն, թայվանական EVA Air-ը, չինական Hainan Airlines-ը և Shenzhen Airlines-ը և Քաթարի Qatar Airways-ը:
Ցուցակի վերջին տասնյակում է հայտնվել թուրքական ազգային Turkish Airlines-ը, իսկ վարկանշային աղյուսակը եզրափակում է բրազիլական TAM Linhas Aereas-ը: