Home / Հայաստան / Երևանի քաղաքապետարանը փողոցների մաքրման աշխատանքներ է իրականացնում

Երևանի քաղաքապետարանը փողոցների մաքրման աշխատանքներ է իրականացնում

Ժամը 13:30-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում  շարունակվում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Աշխատանքներում ներգրավված է 46 ձյուն մաքրող, 23 աղցան և 19 մայթ մաքրող  հատուկ տեխնիկա:  Քաղաքապետարանի հավաստմամբ, ձյան մաքրման աշխատանքներում մոբիլիզացված են բոլոր վարչական շրջանների ուժերը:

Նշենք, որ այսօր Երևանում տեղացած առատ ձյան պատճառով քաղաքում խցանումներ են եղել, գրանցվել են ավտովթարներ: