Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին կատարել ժողովրդի ցանկությունը: Թուրքիայի խորհրդարանում կայացած իր ելույթի ժամանակ Էրդողանը նման հայտարարություն է արել, և իր խոսքերը բնորոշել է որպես «շատ անկեղծ խորհուրդ, շատ անկեղծ զգուշացում»:
«Այստեղ ժողովրդի ձայնն է և նրանց ամենամարդկային պահանջները: Կատարեք ժողովրդի պահանջը առանց երկմտելու»,- Մուբարաքին կոչ է արել Էրդողանը: