Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին շրջվել է Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան, որի մեջ են եղել վարորդը և 4 լրագրողներ` Epress.am-ի թղթակից Լիլիթ Թադևոսյանը, օպերատոր Տիգրան Հակոբյանը, «Առավոտ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը և «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Տիգրան Թադևոսյանը:
Նրանք ուղևորվելիս են եղել «Արթիկ» ՔԿՀ` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարության ընթացքը լուսաբանելու նպատակով: Մաստարայի մոտ ճանապարհն անանցանելի է եղել: Վատ եղանակային պայմաններն էլ դարձել են մեքենայի շրջվելու պատճառը:
Բարեբախտաբար, մարդկանց ոչինչ չի պատահել, վնասվել է միայն մեքենան: