Home / Հայաստան / Կահիրեում նախագահի հրաժարականի մասին լուրեր են պտտվում

Կահիրեում նախագահի հրաժարականի մասին լուրեր են պտտվում

Այս պահին Եգիպտոսի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները: Ըստ որոշ տվյալների` միայն Կահիրում փողոց է դուրս եկել մոտ 2 միլիոն մարդ, որոնք պահանջում են գործող նախագահի հրաժարականը:

Այսօրվա ցույցը ամենազանգվածայինն է վերջին օրերի ընթացքում: Մուբարաքի հակառակորդներն իրենց այսօրվա ակցիան անվանել «Միլիոնների երթ», և եթե հավատալ «Ալ-Ջազիրային», այդ անվանումն իրեն արդարացրել է. Կահիրեի կենտրոնական մասում այլևս տեղ չկա, և հավաքվածները զբաղեցնում են հարակից փողոցները:

Հավաքվածները վանկարկում են` «Գնա, գնա»: Ըստ «Ալ-Ջազիրայի»` լուրեր են պտտվում այն մասին, թե նախագահ Մուբարաքն արդեն հրաժարական է տվել, սակայն պաշտոնապես այդ լուրը չի հաստատվել:

Միևնույն ժամանակ, ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգությունը: