Հորդանանի թագավորական պալատի հաղորդագրության համաձայն, երկրի թագավոր Աբդուլլան ցրել է կառավարությունը և խնդրել է Հորդանանի բանակի նախկին հրամանատարին նոր կաբինետ ձևավորել: Այս որոժումն Աբդուլլան կայացրել է վերջին մի քանի օրերի ընթացքում երկրում անցկացվող հակակառավարական ցույցերի արդյունքում, հաղորում է AP գործակալությունը:
Անցյալ շաբաթվա ընթացքում հազարավոր հորդանանցիներ փողոց են դուրս եկել, ովքեր հայտարարել են, որ ոգեշնչված Թունիսի և Եգիպտոսի հակակառավարական ցույցերից, և պահանջել են վարչապետ Սամիր Ռիֆաիի հրաժարականը: Վերջինիս մեղադրում էին նավթի և մթերքի գների բարձրացման և քաղաքական բարեփոխումների կասեցման մեջ:
Աբդուլլան վարչապետի պաշտոնակատար է նշանակել Մարուֆ ալ-Բաղիթին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: