Եգիպտական Շարմ-էլ-Շեյխում իրավիճակը հանգիստ է, խնդիրներ չկան, հանգստյան գոտիներում զինվորականներ չեն երևում: Epress.am-ին հաջողվեց կապվել հայ զբոսաշրջիկներից մեկի հետ, ով 6 օր է գտնվում է եգիպտական հանգստավայրում:
Մեր զրուցակիցը` Արամը, ով հանգիստն անցկացնում է կնոջ հետ, նշել է, որ միակ փոփոխությունն այն է, որ Շարմ-էլ-Շեյխից նախապես ծրագրված տուրեր չեն իրականացվում դեպի Կահիրե կամ Եգիպտոսի այլ քաղաքներ: Մեր զրուցակցի վկայությամբ, մյուս բոլոր առումներով իրենց հանգիստն անցնում է առանց խնդիրների: