Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) 2011 թվականի փետրվարի 3-ին Sukhoi Superjet 100 ինքնաթիռին արտոնագիր է տրամադրել, հաղորդում է Ռիա Նովոստին:
Տվյալ արտոնագիրը հնարավորություն է տալիս ինքնաթիռին մուտք գործել ԱՊՀ երկրների օդային տարածք: Superjet 100 ինքնաթիռներն առաջինը ձեռք կբերեն հայկական «Արմավիա» և ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունները:
Նշենք, որ ՄԱԿ-ն աշխատում էր Sukhoi Superjet 100 արտոնագրի վրա 2004 թվականի ապրիլից: Ինքնաթիռները պետք է սկսեին առևտրային թռիչքներ իրականացնել 2008 թվականի վերջին, սակայն ինքնաթիռի շարժիչի արտանագրումն իրեն սպասեցնել տվեց:
Նշենք, որ 2011 թվականին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» գործակալությունը, որը հավաքում է Sukhoi Superjet 100-ը, պատրաստվում է արտոնագիր ստանալ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունից (EASA), որպեսզի հնարավորություն ունենա ինքնաթիռներ վաճառել նաև ԱՊՀ սահմաններից դուրս: