Home / Հայաստան / Հայտնի են Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Հայտնի են Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում

Փետրվարի 3-ին ՈՒԵՖԱ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: 52 հավաքական բաժանվեցին 10 խմբի: Եզրափակիչ մրցաշարում, որը կանցկացվի Իսրայելում, կմասնակցի 8 թիմ: Տաս խմբի հաղթողներ և չորս լավագույն երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները կխաղարկեն յոթ ուղեգիր փլեյ-օֆֆ մրցակարգով:

Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդգրկված էր 3-րդ զամբյուղում և վիճակահանության արդյունքում հայտնվեց 3-րդ խմբում, որտեղ կմրցի Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի և Անդորրայի ընտրանիների հետ: