Վարշավայի կենդանաբանական այգում նոր ութոտնուկ է հայտնվել, որը կկանխատեսի 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում Լեհաստանի հավաքականի խաղերի ելքերը, հաղորդում է Украина-2012 կայքը:
Լեհ ութոտնուկը կդառնա 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընթացքում մեծ ճանաչում ձեռք բերած ութոտնուկ Պաուլի հետնորդը:
Լեհաստանի կենդանաբանական այգու ջրային կենդանիների պատասխանատու Ռաֆայել Օկոնսկին պատմել է, որ միջերկրածովյան ութոտնուկը սիրում է թաքնվել, սակայն շուտով նա ստիպված կլինի սովորել Եվրո-2012-ի աստղի կարգավիճակին: