«Մի ահավոր վիճակ ա, ժողովրդի ձեռքը մի կոպեկ փող չկա, արդեն վերցված վարկերի վճարումների ժամանակն ա, իսկ մենք մի կոպեկ էլ չունենք»:
Epress.am-ի հետ զրույցում նախկին Սոցապահովության վճարումների ծառայության աշխատակից Անահիտ Մուշեղյանն ասել է, որ իրենց դեռևս չեն տվել իրենց վերջնահաշվարկը, ինչը խոստացել էին դեռևս անցյալ շաբաթ:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Արթուր Գրիգորյանը առևտրականներին տեղեկացրել էր, որ վարչապետի հրամանով մինչև երեքշաբթի նրանց կտան վերջնահաշվարկը:
«Հիմա մենք որոշում ենք, թե երբ դուրս գանք բողոքի ցույցի, որովհետև էսպես չի լինի, ո՞նց պիտի ապրենք: Մենք տեղեկություն ունենք, որ վարչապետն արդեն հրամանը տվել է, բայց մինչև էսօր մեզ չեն վճարել: Ես կարծում եմ, որ չեն էլ տալու: Տեսնենք` ինչ ենք անում, որոշենք, թե երբ ենք դուրս գալիս ցույցի»,- ասել է մեր զրուցակիցը:
Նշենք, որ ծառայությունը լուծարվել էր նոյեմբերի 4-ին, 270 աշխատակիցներ մնացել են առանց աշխատանք: Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ 122 մարդ արդեն իսկ տեղավորվել են աշխատանքի: