Մոտակա մի քանի ամիսների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ բարդ նախագիծ կարող է առաջարկվել հետևյալ ձևաչափով` «Հայաստանը հանձնում է տարածքների մի մասը այն պայմանով, որ մնացած տարածքները Ադրբեջանը կճանաչի որպես անկախ պետություն»: Ադրբեջանական «Զերկալո» պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական լուրերի գործակալության գլխավոր խմբագիր Կոնստանտին Կրիլովը` նշելով, որ «այս ձևաչափը կքողարկվի եռաշերտ բառային ժանյակներով»:
Ըստ Կրիլովի` նման տարբերակը չի ընդունվի, և իրավիճակը արագ կնահանջի:
«Այս հոլը բավական երկար կարող է պտտվել, մինչ բոլորն իսկապես հոգնեն, կամ էլ գործը հասնի պատերազմի»:
Նա միաժամանակ նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը պարզապես աղետալի կլինի, այդ թվում` Ադրբեջանի համար. «Այդ դեպքում կարող եք հրաժեշտ տալ ռեկորդային տնտեսական աճին, ներդրումներին, զարգացման հեռանկարներին:
Փողերը շատ արագ հեռանում են մարտնչող պետություններից, հատկապես այն երկրներից, որոնք իսկապես լուրջ են պատերազմում: Իհարկե, գոյություն ունեն Արևմուտքի սիրելի երկրներ, ինչպիսին է Վրաստանը: Եվ եթե անկեղծ խոսենք, Ադրբեջանն այս արտոնված երկրների կատեգորիայի մեջ չի մտնում: Հայաստանը նույնպես, սակայն պատմական պատճառներով պայմանավորված, Հայաստանը շատ ավելի շահեկան դիրքում է»: