Home / Հայաստան / Հայաստանի առաջին Օմբուսդսմենը ցանկանում է, որ հաջորդը ենթարկվող չլինի

Հայաստանի առաջին Օմբուսդսմենը ցանկանում է, որ հաջորդը ենթարկվող չլինի

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի` 5 օր թափուր մնալու փաստը օրենքի խախտում է: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի առաջին Օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է ապագա ՄԻ պաշտպանին, ապա Լարիսա Ալավերդյանը ցանկություն է հայտնել, որ նա «չլինի ենթարկվող» ու չենթարկվի «նկատվող միտմանը` ավելի պասիվ դիրք ունենալ իշխանությունների հետ հարաբերություններում»:

«Օրինակ, Հայաստանում առկա են քաղաքական բանտարկյալներ», – ասել է Ալավերդյանը` նկատելով, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը խուսափում էր այս եզրույթից, ինչը Ալավերդյանը զիջում է համարում:

Ըստ նախկին օմբուդսմենի` այս գործունեությունը հոգեբանորեն առավել դժվար է դառնում այն մարդկանց համար, որոնք անմիջական կապ են ունեցել իշխանությունների հետ: