4 հանրապետական սենատորներ կոչ են անում Բարաք Օբամայի վարչակազմին հակահրթիռային համակարգը տեղադրել Վրաստանում և ոչ թե Թուրքիայում, ինչպես նախատեսվում է, Foreign Policy The Cable-ի բլոգում գրում է Ջոշ Ռոգինը:
«Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է պաշտպանության ամենաարդյունավետ համակարգը տեղադրի մեր դաշնակից պետություններում, ինչը կապահովի ամերիկյան տարածաշրջանի, մեր կողմից տեղակայած ռազմական ուժերի և մեր գործընկերների անվտանգությունը»,- ասվում է փետրվարի 3-ին պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսին ուղղված նամակում, որը ստորագրված է սենատորներ Ջոն Քեյլի, Ջեյմս Ռիշեի, Մարկ Քիրքի և Ջեյմս Ինհոֆի կողմից:
Սենատորները նման կերպ են արձագանքել Թուրքիայի կառավարության այն հայտարարությանը, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքում տեղակայել հակահրթիռային համակարգեր միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն Իսրայելին չփոխանցի Թուրքիայում տեղակայված պաշտպանական համակարգի կողմից գրանցված տեղեկությունները: