Մեկ ժամ առաջ Շիրակի մարզի մարզպետարան տանող ճանապարհը փակել են վրացական պետհամարանիշներով մեքենաների մոտ 200 վարորդներ:
Դժգոհության հիմանական պատճառն այն է, որ Հայաստան բերվող մեքենաների համար վճարվող մաքսազերծման գինը շատ բարձր է: Վարորդները նաև բողոքում են այն որոշման դեմ, համաձայն որի վրացական համարներով Հայաստանի տարածքում մեքենան կարող է գտնվել միայն երեսուն օր (այդ ժամկետը լրանալուց հետո մեքենան պետք է դուրս հատի հայ-վրացական սահմանը, ապա միայն կարող է հետ վերադառնալ – Epress.am):
Epress.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը` Կարեն Պողոսյանը, ասել է, որ մեքենայի գնին հավասար մաքսազերծման գումար են գանձում: Պողոսյանի փոխանցմամբ` բողոքի ակցիայի վայրում կան ոստիկաններ և քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներ:
Բողոքողների հետ հանդիպել է մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Նա խոստացել է, որ վարորդների բողոքը կփոխանցի մարզպետին և կառավարությանը:
Վարորդները նշել են, որ եթե իրենց խնդրի լուծմանն ընթացք չտրվի մինչև երկուշաբթի ժամը 12:00-ը, երբ նրանք կրկին կհավաքվեն մարզպետարանիմոտ, ապա իրենք պատրաստվում են փակել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը: