Home / Հայաստան / Մերկ Բերլուսկոնիի լուսանկարները կարող են հայտնվել մամուլում

Մերկ Բերլուսկոնիի լուսանկարները կարող են հայտնվել մամուլում

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մերկ լունկարները` աղջիկների շրջապատում, շուտով կարող են հայտնվել իտալական ԶԼՄ-ների ձեռքերում, հաղորդում է Il fatto quotidiano թերթը: Փաստաբանները նման լուսանկարների գոյության փաստը կեղծիք են համարում:

«Լուսանկարներն իրականում գոյություն ունեն, դրանք արդեն շրջանառության մեջ են և մեծ գումարներ արժեն»,- գրում է թերթը` նշելով, որ լուսանկարների հեղինակներն են Բերլուսկոնիի կողմից կազմակերպված բազմաթիվ երեկույթների հյուրերը, ովքեր պահը չեն կորցրել` անմահացնելու վարչապետին իրենց բջջային հեռախոսներով:

Պարբերականի տվյալներով, նկարների շուրջ «բանակցում են» նման թեմաներով մասնագիտացող գործակալությունները և որոշ ամսագրերը:

Բերլուսկոնիի փաստաբանները` Նիկոլո Գեդինին և Պեեր Լոնգոն, հայտարարել են, որ նկարները համակարգչային մոնտաժի արդյունք են:

«Դա պարզապես անհնարին է, քանի որ Բերլուսկոնին երբեք նման իրավիճակներում չի եղել»,- ասվում է փաստաբանների հաղորդագրության մեջ: