Դոնի Ռոստովում ստեղծվել է «Հարավային դաշնային նահանգի (ՀԴՆ) ռուս-հայկական տեղեկատվական, վերլուծական և մշակութային, լուսավորչական կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունը:
Այն գործելու է հայկական սփյուռքի, Ռուսաստանի և Հայաստանի պետական և հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցության շրջանակներում:
Կենտրոնի նպատակների մեջ է մտնում տարածաշրջանում բնակվող հայ համայնքի և Հայաստանի քաղաքացիների միջև մշակութային ու լուսավորչական, պատմական, տեղեկատվական, հասարակական և տնտեսական հարաբերությունների զարգացման խթանումը, ինչպես նաև «այլ էթնիկ համայնքների լեզվի, մշակույթի, ավանդույթների, սովորույթների և կրոնի նկատմամբ հարգալից վերաբերմունքի, ինչպես նաև քաղաքացիական գիտակցության ձևավորումը, միաժամանակ բազմազգ ռուսական հասարակության մեջ համաձայնությամբ և խաղաղությամբ ապրելուն նպաստելը»: