Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 11-12-ին կայցելի Վրաստան, այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան:
«Новости-Грузия»-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Թբիլիսի և Բաթումի, որտեղ նախատեսված է հանդիպումներ անցկացնել երկրի ղեկավարության հետ:
Ահմեդ Դավութօղլուն վերջին անգամ Վրաստանում է եղել 2009 թվականի սեպտեմբերին, իսկ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Թուրքիա է այցելել 2010 թվականի ապրիլին: