Իսրայելի Ակկո քաղաքի դատարանը որոշել է զրկել վարորդական իրավունքից մարդուն նրանից հետո, երբ վերջինս Facebook սոցիալական կայքում տեղադրել է իր արագ երթևեկման կադրերը պարունակող տեսագրությունը:
Տղամարդը մեղադրվում է երթևեկության թույլատրելի արագությունը գերազանցելու և այլ մարդկանց կյանքի համար վտանգ ստեղծելու մեջ:
Բացի վարորդից, մեղադրվում են նաև երթևեկության ընթացքում մեքենայում եղած ուղևորները: Վերջիններս մեղադրվում են վարորդի կողմից իրականացրած խախտումը խրախուսելու մեջ, հաղորդում է MIGnews.com-ը:
«Գործի վերաբերյալ նյութերն ուսումնասիրելուց հետո ես եկա այն եզրակացության, որ տվյալ փուլում առկա են բոլոր ապացույցները կասկածյալին մեղավոր ճանաչելու համար»,- նշել է դատավոր Ավիշայ Քաուֆմանը: