Հասկանալի է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման փորձի դեպքում Հայաստանն այլևս կորցնելու բան չունի. Հայաստանն արդեն ընկնելու տեղ չունի, այն առանց այդ էլ աղքատ երկիր է, իսկ ահա Ադրբեջանը մտածելու առիթ ունի: Vesti.Az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի ղեկավար Միխայիլ Դելյագինը: «Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը ոչ մեկին պետք չէ»,- հայտարարել է նա:
Խոսելով պատերազմի վերսկսկման դեպքում Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին` Դելյագինը նշել է, որ ՀԱՊԿ-ն այնքան էլ լուրջ համակարգ չէ, որպեսզի դրա շրջանակներում ռազմական օգնություն ցուցաբերվի. «Կարծում եմ, որ Ռուսաստանի համար առաջնային կլինի խաղաղության ապահովման իր միջազգային պարտավորվածությունը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի նկատմամբ պարտավորվածությունը»: