Ներկայումս Ռուսաստանը տնտեսական առումով ավելի սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, քան Հայաստանի, vesti.az-ի հետ զրույցում ասել է Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի ղեկավար Միխայիլ Դելյագինը:
Նրա խոսքով` Ռուսաստանում օլիգարխ հայեր չկան, սակայն կան ադրբեջանական ծագում ունեցող օլիգարխներ: «Ես նկատի ունեմ Վագիթ Ալեկպերովին («ԼՈւԿօիլ»-ի համասեփականատեր) և Արազ Ագալարովին (Crocus Group ընկերության ղեկավար): Բացի դա, Ռուսաստանում ադրբեջանցիները թվաքանակով երեք անգամ գերազանցում են հայերին: Այսինքն, կարելի է ասել, որ Ռուսաստանը ավելի շատ Ադրբեջանի հետ է կապված, քան Հայաստանի»:
«Թե որտեղ է ավարտվում ռուսական կապիտալը և սկսվում ադրբեջանականը, չեն կարող ասել անգամ երկրի ղեկավարները և այդ կապիտալները տնօրինողները:
Մեր երկրների միջև տնտեսական կապերի ամրության մասին կարելի է եզրակացություններ անել ընդամենը մեկ տարրական օրինակից ելնելով: Եթե դուրս գաս Տվերսկայա փողոցի վրա գտնվող Մոսկվայի քաղաքապետարանից, ձեր ձախ կողմում կտեսնեք Մոսկվայի բանկը, իսկ աջ կողմում` Ադրբեջանի Միջազգային բանկը:
Իհարկե, ցավով եմ նշում, որ որոշ ադրբեջանցի գործարարներ իրենց ոչ պատշաճ կերպով են պահում Ռուսաստանում: Դրա վառ ապացույցն է Թելման Իսմայիլովի տխրահռչակ «Չերկիզոնը»: Կցանկանայի, որպեսզի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները չվեարածվեին «Չերկիզովի շուկայի»,- եզրափակել է Դելյագինը: